Ամերիկացի լուսանկարիչներ Քիմ Թոմասն ու Քոուլ Ռայզը Սան-Ֆրանցիսկոյի երկու բնակչի հարսանեկան արարողությունը նկարել են iPhone սմարթֆոնի տեսախցիկի միջոցով: Ստացված լուսանկարները նրանք մշակել են Instagram ծրագրով: Այս մասին հաղորդում է Instagram Blog-ում:
Ընդհանուր առմամբ՝ հարսանիքի ժամանակ արվել է 550 լուսանկար, պատվիրատուներին տրվել է 120-ը: Մասնագետները նշում են, որ հարսանիքը iPhone-ով լուսանկարելու պահանջն առաջ են քաշել երիտասարդներն անձամբ: Լուսանկարներն արվել են iPhone 4S-ով:
Որպես պահուստային սարք նրանց մոտ եղել է iPhone 4: Նրանք արարողությանը իրենց հետ տարել էին նաև լիցքավորող սարք և SLR Mount միակցիչ, որի միջոցով հնարավոր է iPhone-ը միացնել Olloclip օպտիկական գլխիկին:









































