Իսպանական «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Ռիկարդո Կական հայտարարել է, որ ինքը որևէ առաջարկ չի ստացել ոչ ՊՍԺ-ից, ոչ էլ «Միլան»-ից:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ շրջանառվող լուրերից մեկը հենց Կակայի՝ «Միլան» հնարավոր տեղափոխությանը վերաբերող լուրն էր:
«Ոչ մի ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել: Ինչ վերաբերում է «Ռեալ»-ին, ապա ես չեմ գտնում, որ հիմնական կազմի խաղացող եմ: Այն, ինչ խնդրում եմ Մոուրինյոյին, հայտավորել ինձ. չեմ ուզում տրիբունայից հետևել թիմիս խաղերին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ 30 տարեկանում նոր եմ սկսում կարիերաս, և սա այն բանից հետո, երբ ես ֆուտբոլում հասել եմ ամեն ինչի»,- ասել է Կական:








































