«Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Քորթնի Մեպպեն-Ուոլթերին ձերբակալեցին ավտովթարից հետո, որի զոհը դարձավ 2 մարդ: Ֆուտբոլիստը, ով վարում էր Mercedes մակնիշի ավտոմեքենա, կասկածվում է երթևեկության կանոնները խախտելու պատճառով մարդկանց կյանքը խլելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Manchester Evening News-ը:
Ավտովթարի զոհեր են դարձել 37-ամյա մի կին և նրա 32-ամյա եղբայրը, ովքեր իրենց մեքենայով բախվել են ֆուտբոլիստի ավտոմեքենային: 32-ամյա տղամարդու` ետևի նստելատեղերին նստած երկու երեխաները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Պատահարը տեղի է ունեցել Մանչեսթերի Bury New Road փողոցում:






































