Կիևի Վերաքննիչ ադմինիստրատիվ դատարանը մերժել է բավարարել «Բատկիվշչինա» միասնական ընդդիմության պահանջը` ընտրություններում թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինայի նախկին վարչապետ` այժմ դատապարտյալ Յուլյա Տիմոշենկոյին ու երկրի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ուկրաինայի միացյալ ընդդիմությունը դատարան հայց էր ներկայացրել` ԿԸՀ-ից պահանջելով փոփոխություններ կատարել ընտրական հարցաթերթիկներում: Ընդդիմությունը դժգոհ է, որ ընտրական ցուցակներում ու հարցաթերթիկներում բացակայում են Տիմոշենկոյի ու Լուցենկոյի անունները:
Ավելի վաղ Ուկրաինայի ԿԸՀ-ն վերջիններիս հրաժարվել էր գրանցել որպես ժողովրդական պատգամավորներ դատվածության պատճառով:








































