Спорт сегодня-ն տեղեկացնում է, որ ռուսական ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիներն ու Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Նիկիտա Սիմոնյանը Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ նիստի ժամանակ ոչ պաշտոնական զրույց են ունեցել: Սիմոնյանը Գիներին ասել է, որ ԲԿՄԱ-ի համար նախորդ նիստի ժամանակ հաստատված որոշումը ձեռնտու է: Այդ ժամանակ որոշվել էր, որ թիմում հանդես են գալու ավելի սահմանափակ թվով լեգեոներներ:
«Ես չեմ շարժվում ինչ-որ մեկի հրահանգներով: Երբ Դուք, Նիկիտա Պավլովիˊչ, ինչ-որ չափով գումար ներդնեք ֆուտբոլում, այդ ժամանակ ես կլսեմ Ձեզ»,- 85-ամյա մասնագետին այսպես է պատասխանել Գիները:






































