Չինաստանի ևս մեկ հանքահորում է պայթյուն տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ հանքափոր անհետ կորել է: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ցզյանսի մարզում կիրակի լույս երկուշաբթի գիշերը:
Հանքահորում աշխատել է 38 մարդ, նրանցից 23-ին հաջողվել է դուրս գալ: Նրանք անհրաժեշտ բժշկական օգնություն են ստացել, 11 հանքափոր տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, անցյալ շաբաթ ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել Սիչուան մարզում «Սյաոցզյավան» ածխահանքում: Ընդհանուր առմամբ, հողի տակ էր հայտնվել 154 մարդ, 107 հանքափորներ կարողացել էին վերև բարձրանալ: Այս պահին այդ աղետի հետևանքով զոհվածների թիվը հասնում է 45-ի: