Գազայի հատվածի բնակիչը ինքնահրկիզվել է՝ որպես իր ընտանիքի չքավոր գոյատևման դեմ բողոքի նշան: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Պաղեստինի իշխանություններին:
18-ամյա Մուհամմադ Աբու Նադայի հայրը հայտարարել է, որ իր ընտանիքը բացարձակապես որևէ եկամուտի աղբյուր չունի, և դա իրենց խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու միակ միջոցն է եղել:
Գազայում աղքատության մակարդակն ավելացել է այն բանից հետո, երբ Իսրայելը 2007թ. շրջափակեց անկլավը՝ կապված այնտեղ ՀԱՄԱՍ-ի իշխանության գալու հետ:









































