Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան նավթի մատակարարումը 2020թ. կարող է ավելանալ 3 անգամ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, նման կարծիք է հայտնել Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության հետազոտությունների ռուսական կենտրոնի փոխտնօրեն, Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գլեբ Իվաշենցովը:
«Ռուսաստանի ռազմավարությունը էներգառեսուրսների բնագավառում նախատեսում է 2020թ. Նավթի արտահանման մինչև 22-25 տոկոսն ուղարկել Ասիախաղաղօվիանոսյան տարածաշրջանի երկրներ: Այժմ այդ ցուցիչը 8-9 տոկոս է: Խնդիր կա նաև գազի արտահանումը Ասիա ավելացնել մինչև 20 տոկոսով»,- լրագրողներին հայտնել է Իվաշենցովը, որը Վլադիվոստոկում մասնակցում է ԱԽՏՀ գագաթաժողովին:
Նա ավելացրել է, որ այդ տարածաշրջանում գազատար խողովակների ոչ բավարար լինելու պատճառով վառելիք կարող են ստանալ միայն Չինաստանը և Կորեան: Իսկ մյուս բոլոր երկրներին կարող է մատակարարվել միայն սեղմված գազ՝ ծովով: «Հեռավոր Արևելքում մենք միայն մեկ սեղմված գազի գործարան ունենք… իսկ գազի պահանջարկ կա, նշանակում է՝ անհրաժեշտ է սեղմված բնական գազի նոր գործարան»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ 2020թ. միայն Ասիայի հյուսիս-արևելքին՝ Չինաստանին, Ճապոնիային և Հարավային Կորեային բաժին կհասնի էներգառեսուրսների միջազգային սպառման 50 և ավել տոկոսը: Պատճառն այն է, ր ԱԽՏՀ տնտեսությունները ցանկանում են անցում կատարել «կանաչ» էներգետիկային՝ գազի օգտագործմամբ ու «խաղաղ» ատոմի զարգացմամբ և էներգառեսուրսների կիրառմամբ:
Իվաշենցովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնսակցել Ասիայի էնրգետիկայի զարգացմանը:






































