Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում կաթոլիկների և բողոքականների միջև բախումների հետևանքով առնվազն 26 ոստիկան է տուժել: Այս մասին հաղորդում է Belfast Newsletter-ը:
Անկարգությունները ծագել են շքերթների անցկացման իրավունքի համար երկու կրոնական համայքների միջև սկսված վիճաբանությունից: Անկարգությունները տեղի են ունեցել քաղաքի հյուսիսում Republican Flute Band կաթոլիկ երաժշտական խմբի կազմակերպած երթից հետո:
Բախումներըն սկսվել են այն բանից, երբ ոստիկանները փորձել են խոչընդոտել բողոքական-լոյալիստների ամբոխին հարձակվել կաթոլիկ-հանրապետականների վրա: Լոյալիստների ամբոխը քարեր ու շշեր է նետել ոստիկանների ուղղությամբ: 3 սպա հոսպիտալացվել է: Անկարգությունները ճնշելու նպատակով գործի են դրվել ջրցան մեքենաներ:
Reuters գործակալությունը նշում է, որ 1998 թվականին ստորագրված խաղաղ համաձայնագրով` կրոնական հողի վրա բախումները գործնականում դադարել էին, չնայած ամռան ամիսներին դրանք երբեմն գլուխ են բարձրացնում, երբ պրո-բրիտանական տրամադրություններ ունեցող բողոքականները ակցիաներ են կազմակերպում, որոնք կաթոլիկները (կողմ են Իռլանդիայի միանալուն) ընկալում են որպես սադրանք, և՝ հակառակը:









































