Լիբիական Բենգազի քաղաքում կիրակի օրը տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:
Ականապատ ավտոմեքենան պայթել է`չհասնելով հարձակման օբյեկտին: Զոհվել է ավտոմեքենայի վարորդը, ուղևորը վիրավորվել է:
Միջադեպը տեղի է ունեցել առևտրական բազմամարդ թաղամասում: Պայթյունի վայրը շրջապատված է ոստիկանության և զինվորների կողմից, հաղորդում է Svoboda ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին եգիտացի դիվանագետի ավտոմեքենան պայթեցվել էր Բենգազիում` նրա տան մոտ: Լիբիայի անվտանգության ծառայության ուժերի ներկայացուցիչների խոսքրով` ինքնաշեն պայթուցիկն ամրացված էր եղել դիվանագետի ավտոմեքենային: Պայթյունի հետևանքով ոչ ոք չէր տուժել:








































