Երեկ «Ալ-Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է, որ Արևելյան Լիբիայում կազմավորվել է իսլամական էմիրություն: Էմիրության կենտրոն է հռչակվել Քադաֆիի վերահսկողությունից դուրս եկած Դերնա քաղաքը, որը այժմյան Լիբիայի Կիրենայիկի շրջանի կենտրոնն է: Այս մասին հայտարարել է Լիբիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալեդ Քայիմը: Նա ասել է, որ էմիրաթի ղեկավար է դարձել ամերիկյան Գուանտանամո բանտից ազատված Աբդ Ալ-Քարիմ Ալ-Խասադին: Այս մասին գրում է Daily News-ը:
Սակայն ապստամբ Դերնայից հայտնել են, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և Դերնայում չեն պատրաստվում որևէ պետական միավորում ստեղծել Լիբիայի պետությունից դուրս: Հավանաբար, սա Քադաֆիի քարոզչական հնարքներից մեկն է, որով ջանում է հատկապես համաշխարհային հանրությանը ցույց տալ, թե բռնի ուժի կիրարառումը պայմանավորված է միջազգային ահաբեկչության դեմն առնելու անհրաժեշտությամբ: