«Յուվենթուս»-ի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն իր մարզական կարիերան կարող է շարունակել «Սաութհեմփթոն»-ում:
Անգլիական ակումբը 2 տարի ժամկետով նախատեսված պայմանագիր է առաջարկել 37-ամյա ֆուտբոլիստին, ըստ որի` նա տարեկան առանց հավելավճարների կստանա 1 մլն եվրո աշխատավարձ: Այդ մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Դել Պիերոյի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Սյոն»-ը, «Սելթիկ»-ը և «Սիդնեյ»-ը:








































