Վրաստանի շրջակա միջավայրի նախարարը լքել է իր պաշտոնը: Այս մասին Խաչիձեն գրել է իր պաշտոնական էջում:
Նախկին նախարարը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին «Միացյալ ազգային շարժման» անունից:
Նա 32-րդն է կուսակցական ցուցակում: Գերատեսչության ղեկավար է նշանակվել Գեորգի Զեդգենիձեն:
«Սիրելի ընկերներ, այսուհետ ես շրջակա միջավայրի նախարարը չեմ: Ես պատրաստվում եմ մասնակցել խորհրդարանական ընտրություններին «Միացյալ ազգային շարժման» անունից: Ցուցակում 32-րդն եմ: Նոր նախարար է նշանակվել Գեորգի Զեդգենիձեն: Հաջողություն եմ մաղթում Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությանը և «Միացյալ համազգային շարժմանը»,- գրել է Խաչիձեն Facebook-ի իր էջում:










































