Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան կարծում է, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի 2011/12 խաղարկության մրցանակը պետք է տրվեր Կրիշտիանու Ռոնալդուին:
Այդ տիտղոսը, սակայն, լրագրողների քվեարկության համաձայն, ինչպես գիտենք, շնորհվեց կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստային:
«Ակնհայտ է, որ ես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը կտայի Կրիշտիանու Ռոնալդուին: Ի վերջո, նա իմ ֆուտբոլիստն է: Բայց ես միշտ ուրախանում եմ, երբ իսպանացի ֆուտբոլիստներն են արժանանում նման տիտղոսների»,- ասել է Կարանկան:









































