Apple ընկերությունը իր online խանութից ջնջել է iPhone սմարթֆոնների համար նախատեսված App Store հավելվածը, որը օգտատիրոջը հաղորդում էր ԱՄՆ-ի անօդաչու սարքերի հասցրած հարվածների մասին: Այս մասին տեղեկացնում է Wired կայքը:
Որպես ծրագիրը ջնջելու պատճառ Drones+-ը ներկայացրել է, որ ծրագրում անցանկալի տեղեկություններ կան:
Drones+-ը բացի տեքստային հաղորդագրությունից` նաև քարտեզի վրա է պատկերում հարվածի տեղերը: Այդ տեղեկությունները վերցվում են տվյալների բազաներից:




































