Ֆիլիպինների Հյուսիսային Դավաո նահանգում կրկեսային ներկայացման ժամանակ նռնակի պայթյունի հետևանքով տուժել է 37 մարդ:
Ինչպես հաղորդել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, անհայտ անձը նռնակ է գցել ռազմական ուղեկալի ուղղությամբ, սակայն դիպչել է մոտակայքում տեղակայված կրկեսի պաշտպանիչ ցանցին:
Ուժեղ պայթյունի հետևանքով տուժել է 37 մարդ: Նրանցից երեքը գտնվում են ծանր վիճակում:
Ոստիկանությունը սկսել է հետաքննություն անցկացնել: Պայթյունի պատասխանատվությունը Ֆիլիպիններում գործող ծայրահեղական խմբավորումներից որևէ մեկը դեռևս չի ստանձնել:










































