Իսպանիայի հարավում տեղակայված Մարբելիա և Օհենա քաղաքի բնակիչները տարհանվել են անտառային հրդեհների պատճառով:
Ինչպես հաղորդել է BBC-ն, փրկարարներին հաջողվել է կասեցնել կրակի տարածումը, և այժմ Մարբելիի բնակիչները կարող են վերադառնալ իրենց տները:
Հրշեջ ծառայություններին, սակայն, դեռևս չի հաջողվել ամբողջովին վերահսկել իրավիճակը: Այս ամառ Իսպանիայում տարերային աղետից զոհվել է մեկ, տուժել հինգ մարդ:
2012թ. ամառը հրդեհներով զարմացրել է ոչ միայն տեղի բնակիչներին, այլ նաև զբոսաշրջիկներին: Հիշեցնենք, որ օգոստոս ամսվա սկզբին անտառային հրդեհներից լրջորեն տուժել էր Կանարյան կղզիներում տեղեկայված Գարախոնայ ազգային պարկը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ է գտնվում:









































