Կիսապաշտպան Մայքլ Էսյենը հայտարարել է, որ ուրախ է կրկին հանդես գալ Ժոզե Մուորինյոյի գլխավորած թիմում:
«Ես որոշակի խնդիրներ ունեի, սակայն այժմ ամեն ինչ կարգավորվել է: Եթե պատրաստ չլինեի, «Ռեալ»-ը չէր վարձակալի իր տրանսֆերը: Ես պատրաստ եմ խաղադաշտ դուրս գալ:
Մոուրինյոն կարծես հայր լինի ինձ համար: Ժամանակին նա է ինձ «Չելսի» հրավիրել: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և լավ ենք հասկանում միմյանց»,- ֆուտբոլիստին մեջբերում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը վարձակալել է Էսյենի տրանսֆերը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:









































