Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են 40-րդ օլիմպիադային, որն ընթանում է Ստամբուլում:
5-րդ տուրում տղամարդկանց հավաքականը մրցում է Ուկրաինայի ընտրանու հետ, որը նույնպես 4-րդ տուրից հետո նույնքան հաղթանակ ունի:
Երկրորդ խաղատախտակի վրա իր պարտիան ավարտեց սև ֆիգուրներով խաղացող Սերգեյ Մովսեսյանը: Ռուսլան Պոնոմորյովի հետ մրցավեճն ավարվեց ոչ-ոքի` 57-րդ քայլում: Իր պարտիան դեռևս չի ավարտել միայն Վլադիմիր Հակոբյանը, ով սպիտակ խաղաքարերով պայքարում է Անդրեյ Վոլոկիտինի հետ:
Հայաստան – Ուկրաինա մրցավեճում հաշիվը 2:1 է:










































