Wednesday, 01 07 2026
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին

«Չե՞ս պատժում Նեմեցին՝ ստանում ես Ռամիլ Սաֆարով». կայացավ պիկետը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ

«Ռամիլ Սաֆարովի ռեստորան Հանցաքար», «Պատժել հայկական ռամիլսաֆարովներին», «Չե՞ս պատժում Նեմեցին: Ստանում ես Ռամիլ Սաֆարով» պաստառներով տասնյակ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հայոց բանակի ծառայողների նկատմամբ իրականացվող ոճրագործությունների դեմ:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ կայացավ «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած պիկետը՝ նվիրված Նեմեց-Սաֆարով զույգին:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքացիական ակտիվստ Գարեգին Չուքասզյանը տեղեկացրեց, որ նախաձեռնության ծրագրում կար պիկետների, ակցիաների շարք, որոնցից մեկն այս պիկետն է: Ըստ նրա՝ այս պիկետի նպատակն է ևս մեկ անգամ շեշտադրել, որ պետք է բացառել հարսանեկան և այլ ուրախության արարողությունների կազմակերպումը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: «Մեր նպատակը հասարակությանը զգոնացնելն է, Վահե Ավետյանի և Գուրգեն Մարգարյանի սպանություններից հետո զուգահեռն այն է, որ երկու դեպքում էլ կա արդարադատության պահանջ»,- ասաց Գարեգին Չուքասզյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԱԿ ատիվիստ Վարդգես Գասպարին նշեց, որ իր համար Վահե Ավետյանի սպանությունը շատ ավելի ցավալի է, քան Գուրգեն Մարգարյանի սպանությունը, քանի որ Վահե Ավետյանին սպանեցին իր հայրենակիցները, իսկ Գուրգեն Մարգարյանին՝ թշնամի պետության ներկայացուցիչը: « Վահե Ավետյանի մահը շատ ավելի դաժան էր»,- ընդգծեց Վարդգես Գասպարին:

Հիշեցնենք, որ երեկ Հունգարիայի կառավարությունն Ադրբեջանին տարհանձնեց Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին, ով ութ տարի առաջ դաժանորեն սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Անմիջապես Ադրբեջանում նախագահի կողմից Սաֆարովին ներում էր շնորհվել, իսկ այսօր՝ մայորի կոչում շնորհվել: Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամների կողմից դաժան ծեծի ենթարկվելու արդյունքում մահացել էր հայոց բանակի սպա, ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում