L’Equipe-ի տեղեկացմամբ` ՊՍԺ-ն համաձայնության է եկել «Այաքս»-ի հետ պաշտպան Գրեգորի վան դեր Վիլի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ:
Տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի 6 մլն եվրո: Այսօր հոլանդացին բուժզննման կենթարկվի, որից հետո 4 տարի ժամկետով պայմանագիր կստորագրի ֆրանսիական ակուբի հետ:
Ավելի վաղ վան դեր Վիլի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Արսենալ»-ը և «Նյուքասլ»-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 4-ին:









































