Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են 40-րդ օլիմպիադային, որն ընթանում է Ստամբուլում:
5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականն իր ուժերն է չափում Անգլիայի ընտրանու հետ: Մրցավեճում առաջինն ավարտվեց Էնյա Քորք – Էլինա Դանիելյան պարտիան: Մեր կանանց հավաքականի առաջատարը սև խաղաքարերով պարտության մատնեց Էնյա Քորքին:
Անգլիա – Հայաստան մրցավեճում հաշվը դարձավ 0:1:








































