Արիզոնայի դատախազությունը դադարեցրել է Մարիկոպ շրջանի շերիֆ Ջո Արփայոյի դեմ ֆինանսական խարդախությունների գործով հետաքննությունը, հաղորդում է Reuters-ը:
Իրեն «Ամերիկայի ամենազիլ շերիֆը» համարող Արփայոն կասկածվում էր շրջանի բյուջեի, այդ թվում՝ տեղի բանտի մոդեռնիզացման համար նախատեսված գումարները վատնելու մեջ, հաղորդում է Associated Press-ը: Հետաքննությունը սկսվել էր 2010թ. նոյեմբերին:
Այս պահին շերիֆը ևս երկու գործի մասնակից է: Արփայոյի դեմ քաղաքացիական հայց էին ներկայացրել լատինաամերիկյան ծագմամբ մի խումբ մարդիկ, որոնք պահանջում են նրան մեղավոր ճանաչել ռասայական խտրականության մեջ: Ընդ որում՝ հայցվորները դրամական փոխհատուցում կամ ազատազրկում չեն պահանջում:
Նմանատիպ հայց Արփայոյի դեմ ներկայացրել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը շերիֆին և նրա ենթականերին մեղադրում է լատինաամերիկացիների նկատմամբ ռասայական խտրականության, ինչպես նաև շրջանի իշխանությունների քննադատությամբ հանդես եկող մարդկանց հետապնդելու մեջ:










































