Լեհ հոմոսեքսուալիստները պահանջում են հատուկ սեկտորներ կառուցել «Եվրո 2012»-ի մարզադաշտերում։ Ենթադրվում է, որ այդ տեղերը կզբաղեցնեն Լեհաստանի հավաքականին երկրպագող «Ծիածանային տրիբունա» գեյ-ֆան-ակումբի անդամները։
Ֆան-ակումբի կայքում զետեղված հայտարարությունում ասվում է, որ սովորաբար հոմոսեքսուլիստներն իրենց ապահով չեն զգում մարզադաշտերում, ինչը խանգարում է նրանց երկրպագել ազգային հավաքականին։
Նշվում է, որ Լեհաստանի հավաքականը գործում է հարկերի հաշվին, իսկ հարկեր վճարում են նաև հոմոսեքսուլիստները։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ առանց սեկտորների տարանջատման հնարավոր չէ ապահովել իրենց անվտանգությունը։
Հիշեցնենք, որ «Եվրո 2012»-ը կայանալու է Լեհաստանում և Ուկրաինայում։









































