«Լոռու մարզի բոլոր համայնքներում թեժ ընտրություններ են: Հատկապես մեծ է մրցակցությունը Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում: Առաջինում գործող քաղաքապետը` Սամվել Դարբինյանն է առաջադրվել, իսկ երկրորդում առաջադրվել է ոչ թե գործող քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, այլ նրա եղբայրը` Միքայելը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Նշված երկու անձանց ընտրվելու հավանականությունը կախված է մի շարք գործոններից, մասնավորապես ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ծնունդով տաշիրցի Կարեն Կարապետյանի դիրքորոշումից: Վերջինս հայտարարել է, որ պաշտպանում է Դարբինյանի և Ղարաքեշիշյանի թեկնածությունները»:










































