Չինաստանի արտադրողները ներքին շուկա են հանել iPhone 5-ի «կլոնը»: Սարքավորման հեղինակը «Goophone» ընկերությունն է, որն իր հեղինակած սարքավորումը կոչել է i5 և հագեցրել է Android օպերացիոն համակարգով:
Ընկերության դիզայներները կրկնօրինակի արտաքին տեսքը ձևավորել են՝ հիմնվելով համացանցում հայտնված iPhone 5-ի լուսնկարների վրա: i5-ը նույնությամբ կրկնում է iPhone 5-ին, բացառությամբ դիսփլեյի:
Այս մոդելի արժեքի մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ այն նշանակալիորեն մատչելի կլինի իր «ավագ եղբորից»:
«Goophone» ընկերությունը նաև iPhone 4S-ի կրկնօրինակի հեղինակն է, վերջինիս վաճառքի ցուցանիշները հաջողված են համարվում:







































