Սպորտով զբաղվելն օգնում է նվազեցնել ծխելու ցանկությունը: Ինչպես գրում է Российская газета-ն` այս մասին Daily Mail թերթի հոդվածում պատմել են Էքսեթեր համալսարանի գիտնականները:
Հետազոտողների կարծիքով` վնասակար սովորության դեմ պայքարում առավել արդյունավետ են հեծանիվ քշելը և արագ քայլքը: Գիտնականների եզրակացությունները հիմնված են 19 կլինիկական փորձերի արդյունքների վրա:
Փորձերի մասնակիցների մոտ նաև լավացել է տրամադրությունը և առողջ ապրելակերպ վարելու ցանկություն է առաջացել:








































