The Washington Post-ի ու McClatchy Newspapers-ի լրագրող Օսթին Թայսը պատանդ է վերցվել սիրիական կառավարության կողմից: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը` հղում անելով գործին տեղյակ իր աղբյուրներին, ներառյալ`բարձրաստիճան դիվանագետի:
Մասնավորապես, այն մասին, որ Թայսը գտնվում է սիրիական իշխանությունների ձեռքին, օգոստոսի 27-ին հայտնել էր Սիրիայում Չեխիայի դեսպանը` Եվա Ֆիլիպին:
«Մեր տեղեկությունների համաձայն` Թայսը ողջ է, նա ձերբակալվել է կառավարական ուժերի կողմից Դամասկոսի արվարձանում, որտեղ մարտեր են ընթանում ապստամբների ու կառավարական ուժերի միջև»,- հայտարարել է նա չեխական հեռուստաընկերության եթերում:
ԱՄՆ պետդեպարտամենտը ստուգում է Թայսի մասին չեխական դիվանագետների ասածները:
Թայսը Սիրիայում է դեռ 2012 թ. մայիսից: Լրագրողը անհետացել էր օգոստոսի կեսերին, երբ ծրագրում էր հեռանալ երկրից:










































