Ռուս մասնագետները մտադիր են ստեղծել հակահրթիռային պաշտպանության ծովային համակարգ, որը նման կլինի ամերիկյան Aegis-ին: Այս մասին հայտնել է Միասնական պետական նավաշինական կորպորացիայի ղեկավար Անատոլի Շլեմովը:
«Արդյունաբերության առաջ նման խնդիր միանշանակ դրված է, քանի որ ռազմածովային ուժերի նավերում ՀՀՊ համակարգերի տեղակայումը հրատապ է»,- ասել է Շլեմովը:
Նրա խոսքով` Aegis-ի նմանությամբ ստեղծված համակարգը մշակվելու է «Ալմազ-Անտեյի» կողմից: «Ու ոչ միայն»,- ասել է Շլեմովը` չմանրամասնելով:





































