Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Իրանահայերի նոր «բիզնես»-ը Հայաստանում (լուսանկարներ)

Իրանահայերը նոր «բիզնես» են սկսել Հայաստանում. Երևանի տարբեր վայրերում շենքեր են կառուցում ու վարձավճարներից զգալի եկամուտներ ստանում: Նման շենքերից մեկի (Գրիգոր Արծրունի 78/3) բնակչուհի Լիլիա Ալեքսանյանն ահազանգեց, որ «մի քանի հոգու» կազմած համատիրությունը՝ «Նոր Ջուղա» անվանումով, սպասարկման վարձը 1 քմ-ի համար սահմանել է 160 դրամ՝ պետական 8-15 դրամի փոխարեն: Այդ պետական սակագնի շրջանակներում հաշվարկված է և՛ մաքրությունը, և՛ վերելակի, և՛ տանիքի սպասարկման վարձը:

Լ. Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ շենքի հիմքը դրվել է 2006 թ-ին և նույն տարվա հուլիսին ինքը կնքել է պայմանագիր ու անմիջապես վճարել բնակարանի գումարը: Իր հետ շենքի հիմնադիր-սեփականատեր են հանդիսանում նաև Սիմոն Անտունին, Սամիկ Բողոզյանը, Վարուժ Մինասյանը: Ալեքսանյանին նախապես չեն զգուշացրել, որ այդ շենքը հետագայում վճարովի է լինելու:

«Իրանահայերի բիզնես-ծրագրից հնարավոր չէ դուրս գալ, կա՛մ պետք է հաշտվես, կա՛մ էլ պետք է բնակարանդ վաճառես»,- նշեց Լ. Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ 2009-ի մարտին համատիրությունը սպասարկման համար 11,500 դրամ գին է սահմանում: Որոշումը փաստացի կայացվում է մի քանի անձանց կողմից, շենքի սեփականատերերին դրա մասին տեղեկացնում են նամակով, նաև հայտնում են, որ օգոստոսին ժողով կլինի, որտեղ ծախսերն ու բյուջեն կքննարկվեն: Այսինքն՝ սկզբում գին են սահմանում, հետո՝ բյուջե կազմում:

Լ. Ալեքսանյանի հաշվին 2.5 տարվա ընթացքում 345 հզ. դրամի պարտք է կուտակվում ու «Նոր Ջուղա» համատիրությունը դիմում է դատարան, սակայն առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում ի օգուտ Ալեքսանյանի՝ հիմք ընդունելով, որ պետական սակագինը գերազանցվել է 10 անգամ և հաշվի չի առնվել բնակմակերեսը: Այսինքն՝ խախտվել էր «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենսդրության 10-ի 4-րդ հոդվածը, որ սակագինը համաչափ չէ և կամայական գին է սահմանվել:

Առաջին ատյանի որոշումը, բնականաբար, չի գոհացնում համատիրությանը և վերջինս դիմում է Վերաքննիչ դատարան, որի նիստը կայանալու է սեպտեմբերի 13-ին: Բայց «Նոր Ջուղան» հիմա էլ փոխել է իր «ռազմավարությունը» և վարձավճարի մեջ ներառել է «այլ վճարներ»՝ լողավազանի կառուցում, անհատական պահարան, ալեհավաքի տեղադրում, որոնցից սակայն Ալեքսանյանը չի օգտվում: Իսկ որպեսզի գումարը արդեն «օրինական» ձևով կազմի 11,500 դրամ, քառակուսի մետրը 8 դրամի փոխարեն սահմանում են 160 դրամ: Սակայն դրա համար ժողով գումարել են բոլորովին վերջերս, իսկ այդ ժողովին ներկա է եղել բնակիչների շատ քիչ մասը: Բայց որպեսզի քվորում ապահովեն, Լ.Ալեքսանյանի խոսքով՝ համատիրության նախագահ Ժենո Բարսամյանը հրավիրում է իր ծանոթներին, նաև մի տնից մի քանի «համախոհների» են կանչում, կային նաև «լիազորագրով» մարդիկ, որոնց լիազորագիրն էլ նոտարով հաստատված չէր, ու նրանք ծածկում էին իրենց դեմքը, որ չլուսանկարվեն: Մի խոսքով՝ քվորումն ապահովում են, որոշումն՝ ընդունում:

«Էլիտար են դրել անունը, բայց ոչ մի էլիտար չի էս շենքը, մեկը փռշտում է, մյուսը լսում է: Ոչ մի նորակառույց շենք համատիրություն չունի՝ Գայդարի 1-ը, 73-ը, 14/4-ը, Աղբյուր Սերոբ 6/2-ը, Արաբկիրի փ. 21-ի 10 շ-ը… Մի վերելակ է փչանում, կարելի է գումարն անմիջապես հավաքել ու կարգի բերել: Այս համատիրությունում մի քանի աշխատողներ են գրանցված, որոնցից ոչ մեկի համար հարկ չեն վճարում, գումարն առձեռն են վերցնում, ոչ թե բանկի միջոցով:

Շենքի 64 բնակարաններից «աշխատում են 30 իրանահայերի վրա», և էդ փողն ուտում են մի քանի հոգով: Իրանահայերը օրենքից գաղափար չունեն, չգիտեն էլ, որ օրենքով կարող են համատիրություն չստեղծել: Ես չեմ ուզում, որ ինքն իմ հանրապետության օդը իմ վրա ծախի»,- ասաց Լ.Ալեքսանյանը` վստահություն հայտնելով, որ դատարանն իր օգտին վճիռ կկայացնի, քանի որ «Նոր Ջուղայի» ստեղծողները օրենք են խախտում, ու նրանց  արարքը դրամաշորթություն է որակվել:

Լ.Ալեքսանյանը դիմել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն, որը թաղապետարանին է հանձնարարել ուսումնասիրել իրավիճակը:

«Նոր Ջուղա» համատիրությունում աշխատում են 5 հոգի՝ 2 պահակ, 1 հավաքարար, 1 կառավարիչ ու 1 նախագահ: Վերջինս՝ Ժենո Բարսամյանը, մեզ հետ զրույցում հաստատեց, որ սպասարկման վարձը 160 դրամ/քմ դարձնելու որոշումն ընդունվել է բոլորովին վերջերս «ընդհանուր ժողովի ժամանակ»:

Լիլիա Ալեքսանյանի բողոքի մասին լսելով՝ նա այսպես արձագանքեց. «Երեք տարի է, չի վճարել իր վարձը, 49 հոգի ներկա էին ժողովին, բոլորը վարչության աշխատանքը լավ գնահատեցին: Չի կարող 64 հոգուց 1 հոգու ասածով լինել: Ինքը պայմանագիր չունի, բայց համատիրության անդամները շենքի սեփականատերերն են, ու չնայած ոչ բոլորն են ապրում շենքում, բայց վարձավճարը վճարում են: Դա էլ հազիվ ծախսում ենք. պոմպն էր փչացել, սարքել ենք, չնչին գումար է մնում, այն էլ համատիրության աշխատանքներն ենք կատարում»:

Երևանի Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնի մասնագետը մեզ հայտնեց, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի համաձայն, եթե բնակարանների սեփականատերերի 50% և ավելին ժողովի ժամանակ 1 քմ-ի սակագինը որոշում է X թիվ, ապա, ըստ օգտագործման տարածքների, բաժնեմասի չափով բնակիչը պետք է մասնակցի շենքի պահպանմանն ուղղված պարտադիր նորմերի վճարներին: Հետևաբար, եթե 50%+1-ը որոշում կայացրել է, մյուսները ևս պետք է վճարեն, դա օրենք է բոլորի համար, քանի որ ընդհանուր ժողովը հանդիսանում է տվյալ համատիրության բարձրագույն մարմինը:

«Բողոքելն անիմաստ է, իսկ ժողովի կեղծ լինելը դեռ պետք է ապացուցել, դա իրազեկման միջոցով է, հեռակա կարգով կարող են ֆիքսել և դա վավեր է»,- ասաց մասնագետը և հավելեց, որ եթե տեղյակ են պահում համայնքին, ապա իրենք իրավասու են ուսումնասիրելու շենքում պարտադիր նորմերի պահպանման ընդհանուր իրավիճակը: Այսինքն՝ իրավասու են ուսումնասիրել, թե ինչքան գումար է գանձվել, ինչ աշխատանքներ են կատարվել: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում