Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում հոկտեմբերի 28-ին հավանություն են տվել ֆինանսա-բյուջետային կարգապահության խստացման միջոցներին: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան գործակալությունները, կոշտ պատժամիջոցներ են նախատեսված այն երկրների դեմ, որոնք գերազանցում են ԵՄ-ում առկա բյուջետային դեֆիցիտի եւ պարտավորությունների չափորոշիչները:
Հունաստանում ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարի համար ստեղծված Արտակարգ հիմնադրամը որոշվել է դարձնել մշտական: ԵՄ 10 երկրներ աջակցել են Մեծ Բրիտանիայի առաջարկին՝ հրաժարվել Միության բյուջեի 5,9 տոկոս ավելացումից՝ համաձայնելով ավելի պակաս՝ 2,9 տոկոս աճի: Իսկ Գերմանիան պնդել է, որ Լիսաբոնյան պայմանագրում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել: Որոշվել է ուսումնասիրել, թե որքանով է անհրաժեշտ նման քայլը: