WikiLeaks սկանդալային ինտերնետ պորտալի ինֆորմատոր, զինծառայող Բրեդլի Մենինգի դատը կկայանա հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Դատը կսկսվի փետրվարի 4-ին և կավարտվի մինչև մարտի 15-ը»,- հայտարարել է դատավորը օգոստոսի 30-ին` գործով նախնական լսումների ավարտին:
Մենինգը մեղադրվում է Պենտագոնի և ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը գողանալու և WikiLeaks-ին փոխանցելու մեջ:
2010 թվականին, Իրաքում ծառայության ընթացքում, մուտք ունենալով տվյալների գաղտնի բազա, նա պատճենել է տասնյակ հազարավոր զինվորական և շուրջ 250 հազար դիվանագիտական փաստաթղթեր: Դրանք զետեղվել են համացանցում:
Մենինգին ձերբակալել էին 2010 թվականի մայիսին` Իրաքից վերադառնալուց անմիջապես հետո:











































