Կակաոյի գինը համաշխարհային շուկայում 10 ամսում հասել է առավելագույնի` այն հաղորդագրությունների ֆոնին, թե Արևմտյան Աֆրիկայի երկրները չեն կարողանում իրենց ապրանքը շուկա դուրս բերել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն:
Միայն այս շաբաթ կակաոյի հատիկների գինը լոնդոնյան շուկայում աճել է 8 տոկոսով: Չորեքշաբթի օրվա տվյալներով` կակաոյի ֆյուչերսները 1 տոննայի դիմաց հասել են 1,715 ֆունտ ստեռլինգի: Նման ցուցանիշ գրանցվում է առաջին անգամ` 2011-ի նոյեմբերից ի վեր:
Ինչպես նշում է The Financial Times-ը, Կոտ դ`Իվուարը և Գանան, որոնց բաժին է ընկնում աշխարհում կակաոյի հատիկների արտահանման 60 տոկոսը, արդեն վաճառել են 2012-2013 թվականների իրենց պաշարի մեծ մասը: