30-ամյա արգենտինացի հարձակվող Խավիեր Սավյոլան պայմանագիր է ստորագրել իսպանական «Մալագա»-ի հետ: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ խաղացողը լուծել էր Լիսաբոնի «Բենֆիկա»-ի հետ ստորագրած պայմանագիրը և հնարավորություն ունեցել նոր թիմ տեղափոխվել որպես ազատ գործակալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արգենտինացին արդեն հանդես է եկել Իսպանիայի առաջնությունում` «Բարսելոնա»-ի, Մադրիդի «Ռեալ»-ի և «Սևիլյա»-ի կազմում: Իր ակտիվում հարձակվողն ունի 40 հանդիպում և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում խփած 11 գոլ:
Նշենք նաև, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Մալագա»-ն մրցակցելու է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի հետ:






































