«Օրենքով գող» 37-ամյա Նոդար Ասոյանը Մոսկվայի մեկուսարանից տեղափոխվել է Ռոստովի մարզի կալանավայրերից մեկը, հաղորդում է Прайм-Крайм լրատվականը:
Նա 2006-ից հետախուզման մեջ է եղել իր կողմից ղեկավարվող հանցավոր խմբավորման իրականացրած կողոպուտների և գողությունների մեղադրանքներով: Փետրվարի 16-ին նա էքստրադիցիայի էր ենթարկվել Հունաստանից, որտեղ ձերբակալվել էր 2008-ին և բազմիցս փորձել էր բողոքարկել իրեն` Ռուսաստանին հանձնելու հունական դատարանի որոշումը: