ԱՄՆ-ում «Իսահակ» փոթորիկը խլել է երկու մարդու կյանք, առանց էլեկտրականության է մնացել մոտ 730 հազար քաղաքացի:
Լուիզիանայի հարավ-արևելյան շրջանների ավելի քան 60 հազար բնակիչներ կարող են լքել իրենց տները` ջրհեղեղի վտանգի պատճառով:
Արդեն չորս օր շարունակվող հորդառատ անձրևների պատճառով բարձրանում է Միսսիսիպի գետի ավազանի գետերի ջրի մակարդակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Իսահակ» փոթորկից տուժած երկրի հարավարևելյան շրջանները հայտարարել է աղետի գոտի: Հատուկ ռեժիմը վերաբերում է Մեքսիկական ծոցի առափնյա հատվածներին` Լուիզիանա ու Միսսիսպի նահանգներին:
Ինչպես փոխանցել է ITAR-TASS-ը, նավթային ընկերությունները փոթորկի պատճառով կրել են 2.5 միլիարդ դոլարի վնաս:








































