Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

ՌԴ-ն նպատակ է դրել վերականգնել իր ազդեցությունը առնվազն նախկին Խորհրդային միության տարածքում (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարի հյուրերն են Խոսրով Հարությունյանը և Կարապետ Ռուբինյանը։

 -Նախ՝ շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոնայք, ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունը ներկայումս, և որքանո՞վ է այն համապատասխանում Հայաստանի պետականշահերին։

 Խ.Հ.-Նախպետք է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը Հայաստանի համար ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հատվածում և, հավանաբար, պետք է համաձայնենք, որ այդ հարաբերությունների հիմքում նախևառաջ ընկած է անվտանգությանգործոնը։ Պատահական չէ, որդեռևս 1995-1996 թվականներին սկսվեցին նո րբանակցություններ ռազմավարական գործընկերության մեծ պայմանագրի շուրջ, որն արդեն 15-16 տարվա պատմություն ունի։ Եվ այս ամբողջ ընթացքում Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունները, մեծ իմաստով, խարսխված են ռազմաքաղաքական անվտանգության ընկալումների վրա։ Ռուսաստանի   համար Հայաստանը, որպես ռազմավարական գործընկեր, ներկայանում է իր հետաքրքրություններով՝ հարավային ուղղությամբ Ռուսաստանի ռազմավարական երկարաժամկետ հետաքրքրություններն ու շահերը իրականացնելու տեսանկյունից…

 -Այսինքն՝ իբրև ֆորպոստ։

 – Չէի ասի։ Դրանք իրականում ռազմավարական հարաբերություններ են (գոնե ես այդպես եմ ուզում ընկալել), որոնցով մենք էլ ենք շահագրգռված։ Ես այս փուլում այդ հարաբերությունները կգնահատեմ բավարար, առավել ևս, որ Հայաստանն ու Ռուսաստանը գործում են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, որը աստիճանաբար կշիռ հավաքող միազգային կառույց է։

 Կ.Ռ.-Առարկելու շատ բան չունեմ։ Հայ-ռուսական հարաբերությունները բավական բարդ պատմություն ունեն անցյալում։ Եթե դրանց չանդրադառնանք և գնահատենք ներկայիս վիճակը, ապա մեզ համար համար 1 գործոնը մեր երկրի անվտանգությունն է, որն այս պահին դրված է Ռուսաստանի և, ինչ-որ առումով, նաև ՀԱՊԿ-ի վրա։ Ռուսաստանի համար Հայաստանը վերջին բաստիոնն է Հարավային Կովկասում, որն աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, ինչը երևում է ՌԴ ղեկավարության հրապարակած ծրագրերից, որոնք կոչվում են «Ընդհանուր տնտեսական տարածք» և Եվրասիական միություն։ Այսինքն՝ հստակ նպատակ է դրված վերականգնել իր ազդեցությունը առնվազն նախկին Խորհրդային միության տարածքում։

 – Վերջին շրջանում բավական հաճախ է խոսվում այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները զգալիորեն նվազեցրել են Հայաստանի ինքնիշխանությունը, և ՀՀ իշխանությունը ներքին շատ որոշումներ կայացնելիս, ուր մնաց՝ արտաքին քաղաքականության կարևոր հարցերում, անպայմանորեն հաշվի է առնում Ռուսաստանի կարծիքը։ Համաձա՞յն եք, արդյոք, այս գնահատմանը։

 Կ.Ռ.-Ինչ-որ առումով՝ այո, բայց ընդհանրապես փոքր երկրները միշտ էլ ստիպված են լինում հաշվի նստել գերտերությունների շահերի հետ։ Ակնհայտ է, որ Հայաստանում շատ մեծ է Ռուսաստանի տնտեսական, ռազմական ներթափանցվածությունը։

 -Դուք, որպես, Հայաստանի քաղաքացի, բավարարվա՞ծ եք այդ իրողությամբ։

 -Ոչ, իհարկե, որովհետև սա այն դեպքը չէ, երբ այդ ազդեցությունը՝ զարգացման առումով՝ թե մշակութային, թե տնտեսական, դրական է, քանի որ գործ ունենք հետամնաց, հին տեխնոլոգիաների տիրապետող մի երկրի հետ, որտեղ չեն հարգում մարդու իրավունքները, որը շատ մեծ պրոբլեմներ ունի ժողովրդավարության հարցում և, ըստ էության, չի էլ ճշտել իր զարգացման ուղին։

 Խ.Հ.- Ես կփորձեմ շարունակել պարոն Ռուբինյանի այն թեզը, որ բոլոր փոքր պետությունները աշխարհաքաղաքական իրավիճակներում՝ ուզած, թե չուզած, հաշվի առնում հիմնական խաղացողների՝ գերտերությունների ռազմավարական հետաքրքրությունները։ Որևէ պետության անվտանգության երաշխավորը չպետք է լինի մեկ, թեկուզ ամենաբարեկամական երկիրը։ Հետևաբար, շատ կարևոր է, որ մեր անվտանգության ճարտարապետությունը մշակելիս հաշվի առնենք նաև այլընտրանքային մոտեցումներ։Մեր արևմտյան միտումը՝ տնտեսական կապերը Եվրամիությաներկրների և համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական անվտանգության հավելյալ երաշխիքներ ապահովելու ձգտում։Իսկ Եվրասիական միության առնչությամբ կասեմ, որ չեմ կարծում, թե մենք այս պահին կանգնած ենք նման ընտրության առջև։ Ես չեմ կարծում նաև, որ ռուսական քաղաքական մոտեցումները մեր ներսում երբեմն դառնում են քաղաքական որոշումներ կայացնելու կողմնորոշիչներ։

 Կ.Ռ.-Այդ մասին ասեմ, որ վերջին շրջանում ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցերը ցույց տվեցին, թե որքան բուռն ցանկություն ունեն այդ մարդիկ՝ մեզ իրենց գրկում ունենալու։Եվրասիական միջազգային շարժման ղեկավար Ալեքսանդր Տուգինը իտալական թերթերից մեկն տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե սա արդյոք կայսրության վերականգնում չէ՞, պատասխանել էր՝ այո։ Սա Ռուսական կայսրության վերականգնումն է, ինչպես որ Եվրամիությունը Կարլ Մեծի կայսրությունն է հիմա։ Չի թաքցնում, որ այդպիսի մտքեր կան։ Հիմա Ռուսաստանը այնպիսի մի վիճակում է, որ ինչ էլ ուզենա ստեղծել, Սովետական միություն է դառնալու՝ սա է վտանգը։

 Խ.Հ.-Ռուսաստանի համար Հայաստանը գործընկեր, է և երկարաժամկետ հատվածում այս համագործակցությունը հնարավորություն է տալիսապահովել թե Հայաստանի և թե Ղարաբաղի անվտանգությունը։ Մենք չենք կարող այս հանգամանքը հաշվի չառնել։ Իսկ Եվրասիական կամ Եվրամիության մեջ մտնելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։

 Կ.Ռ.- Վտանգավոր իրավիճակ է առաջանում, երբ պարզվում է, որ քաղաքական դաշտում և իշխանություններն են ռուսամետ, և ընդդիմությունը։

 Խ.Հ- Այսօր Հայաստանի տնտեսական համար մեկ պարտնյորը Եվրամիությունն է, որին բաժին է ընկնում մեր արտաքին ապրանքաշրջանառության ավելի քան 30, իսկ ԱՊՀ-ին՝ 27-28 տոկոսը (Ռուսաստանի բաժինն այստեղ 22% է)։

 -Պրն Ռուբինյան, ձեր գնահատմամբ՝ Հայաստանում ի՞նչ քայլեր են անհրաժեշտ՝ չեզոքացնելուհայ-ռուսական հարաբերություններում պարունակվող վտանգները, որոնց մասին Դուք խոսեցիք։

 -Իմ կարծիքով՝ չպետք է նույնիսկ շեշտել հայ-ռուսական. խնդիրը շատ ավելի ընդհանուր է։ Ի՞նչ պետք է անենք, որպեսզի նորմալ երկիր դառնանք, ունենանք սեփական ժողովրդի աջակցությունը և, հենվելով այդ աջակցության ու զարգացող տնտեսության վրա, կարողանանք քիչ, թե շատ,հավասար պարտնյոր հանդիսանալ աշխարհի ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի համար։Հիմա մենք դարձել ենք ֆեոդալական երկիր, որտեղ տնտեսության մեջ տիրապետում են մանր և մեծ իշխանիկներ և սպանում են այդ տնտեսությունը։ Կեղծված ընտրությունների միջոցով կլաններ են առաջ գալիս՝ ղեկավարելու երկիրը, որոնք ոչ մի հենարան չունեն ժողովրդի մեջ և ստիպված իրենց համար ապահովություն են փնտրում այնպիսի տերություններում, որոնք հար և նման են իրենց։ Ի՞նչ է պետք անել՝ պետք է վերջապես կանգնել նորմալ երկիր կառուցելու ուղու վրա, երբ ընտրովի իշխանությունները զգում է իրենց կախվածությունը սեփական ժողովրդից և ամեն ինչ անում են, որպեսզի արդարացնեն իրենց ընտրվելը, երբ որ պայմաններ են ստեղծվում տնտեսության զարգացման համար, երբ հասարակությունը ամրապնդվում է ու բարգավաճում և սկսում հարգել սեփական երկիրը։ Այս դեպքում շատ ավելի պատվախնդիր կարող են լինել ղեկավարները, ոչ թե այլ պետությունների ղեկավարներից իրենց համար ապահովություն մուրացող։

 -Հայաստանի քաղաքակրթական պլատֆորմի փոփոխությունը արդյոք չի՞ հակասում այսօրվա Ռուսաստանի մոտեցումներին, մասնավորապես, Հայաստանի հանդեպ։

 -Այո, հակասում է։ Ռուսաստանը ուզում է ստեղծել մի կառույց և մեզ զոռով տանել այնտեղ, և կա մի այլ կառույց, որտեղ մենք ենք ուզում գնալ, որտեղ պայմաններ են դնում, և մենք պիտի հասնենք իրնեց չափանիշներին, որ մտնենք այդ կառույցի մեջ։

 Խ.Հ.- Ես չեմ կարծում, որ քաղաքակրթական ընտրությունը կատարելիս մենք պետք է ուրիշների կամքով կամ ցանկություններով առաջնորդվենք։

 -Եթե մենք սկսենք ապրել որպես եվրոպացի, արդյոք դա չի՞ նշանակում, որ շատ ռուսական, ռուսամետ կարծրատիպեր վերանալու են մեր հասարակության մեջ։

 -Միացյալ Նահանգները համագործակցում է աֆրիկյան երկրների հետ, որոնք ընդգրկված են ամենատարբերդաշինքներում։ Սակայն դա չի խանգարումնրանց համագործակցությանը։ Դեպի Եվրոպա՝ սա նախևառաջ մեր քաղաքակրթական ուղեծիրն է։ Մենք պետք է փաստենք, որ վերջին շրջանում հանրային կյանքում ակնհայտ են շատ լուրջ դրական տեղաշարժեր. հենց միայն քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք այսօր գնալով ավելի մեծ թափ են հավաքում և որակ ու բովանդակություն հաղորդում քաղաքական պրոցեսներին, դրա լավագույն վկայությունն են։ Մենք մեր արտաքին կապերի մեջ պետք է լինենք շրջահայաց, որ որևէ մեկի հետ երկարաժամկետ հարաբերությունները չկառուցենք ի վնաս մեկ ուրիշ՝ հիմնական խաղացողի հետ հարաբերությունների։Կարծում եմ, որ մենք հենց սա էլ փորձում ենք անել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում