Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադային: Կանանց հավաքականը 3-րդ տուրում 1.5:2.5 հաշվով զիջեց Հնդկաստանի ընտրանուն` կրելով առաջին պարտությունն ընթացիկ մրցաշարում:
Հայաստան – Հնդկաստան` 1.5:2.5
Էլինա Դանիելյան – Հարիկա Դրոնավալի` 0.5:0.5,
Լիլիթ Մկրտչյան – Սանջայ Կարավադե` 0.5:0.5,
Լիլիթ Գալոյան – Տանիա Սաչդև` 0:1,
Մաիրա Կուրսովա – Մարի Գոմես` 0.5:0.5
Մեր հավաքականն ունի 2 միավոր և զբաղեցնում է 25-րդ տեղը: 2 միավոր ունեն ևս 18 հավաքականներ: 1-8-րդ տեղերը զբաղեցնող ընտրանիներն ունեն 3-ական միավոր: