Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի կիսապաշտպան Ջոուի Բարտոնը կարիերան կշարունակի Ֆրանսիայում:
Այսօր ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննումը` նոր ակումբում հանդես գալու համար: Ակնկալվում է, որ Բարտոնը կայցելի Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆի` «Մարսել»-ի և մոլդավական «Շերիֆ»-ի միջև կայանալիք հանդիպումը:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Բարտոնը զրկվել է «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի ավագի թևկապից: Անգլիայի Պրեմիեր Լիգայի եզրափակիչ փուլի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում ֆուտբոլիստը հեռացվել էր խաղադաշտից և Անգլիայի ֆուտբոլի միության կողմից մեղադրվել ագրեսիվ դրսևորումների մեջ: Հետագյում Բարտոնը որակազրկվել էր` 12 խաղով:








































