Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ Օլիմպիադային:
Իսպանիայի հավաքականի հետ մրցավեճում երրորդն իր պարտիան ավարտեց Գաբրել Սարգսյանը, ում հակառակորդը Միգել Սալգադոն էր: 72-րդ քայլում շախմատիստները բաժանվեցին խաղաղությամբ: Օլեգ Կորնեև – Տիգրան Պետրոսյան պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի` մրցավեճի 49-րդ քայլում:
Այսպիսով` Հայաստան – Իսպանիա` 2.5:1.5:




































