Դերասան Ռայան Գոսլինգը որոշել է հանդես գալ որպես ռեժիսոր: Այս մասին հաղորդում է IndieWire-ը:
Գոսլինգի ռեժիսորական առաջին աշխատանքը կկոչվի «Ինչպես բռնել հրեշին»: Ֆիլմը ժամանակակից հեքիաթ է նուարի տարրերով: Ժապավենի գլխավոր հերոսուհին Բիլլիին է` միայնակ մայր:
Գոսլինգը հանդես է գալու ոչ միայն որպես ֆիլմի բեմադրիչ, այլև սցենարիստ:
Ֆիլմում գլխավոր հերոսուհուն կմարմնավորի Քրիստինա Հենդրիքսը, ով հայտնի է «Խելագարները» հեռուստասերիալից:
Ավելի վաղ նա արդեն համագործակցել է Գոսլինգի հետ: Դերասանները միասին նկարահանվել են Նիքոլաս Վինդինգ Ռեֆնայի «Դրայվ» ֆիլմում (2011թ.):









































