Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

Անորոշության և որոշումների ժամանակները

Այսօր հայտնի է դարձել, որ սեպտեմբերի սկզբին Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Սրան զուգահեռ, հայտնի է դարձել, որ Հայաստանի խնդրանքով հետաձգվում են սեպտեմբերի 3-8-ը պլանավորված ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում: Ռասմուսենի այցը կհամընկներ այդ զորավարժությունների հետ, եթե դրանք չհետաձգվեին և չտեղափոխվեին սեպտեմբերի 15-19-ը, ընդ որում՝ Հայաստանի խնդրանքով: Կասկած չկա, որ այս ամենը փոխկապակցված և փոխպայմանավորված է:

Իրադարձությունների նման ընթացքը, որը հագեցած է անակնկալներով, հետաքրքրական է վերջին զարգացումների ֆոնին, որ արձանագրվում են Հայաստանի շուրջ արտաքին դաշտում՝ սկսած սիրիական իրադարձություններից, մինչև Իրանի խնդիր: Եվ այդ ամենը, բնականաբար, տեղավորվում է թերևս Հայաստանի համար Արևմուտքի և Մոսկվայի միջև տևական պայքարի կոնտեքստում, որը ներկայումս ստանում է բավական սրված բնույթ և մտնում վճռորոշ փուլ: Այդ սրությունն, իհարկե, չի արտահայտվում ֆիզիկական դրսևորումներով, այսինքն՝ չկան բախումներ և փոխադարձ կոշտ հայտարարություններ, և նույնիսկ ամեն ինչ տեղավորվում է դիվանագիտական փափուկ լեզվի և անգամ որոշ դեպքերում հերթապահ ձևակերպումների շրջանակում: Բայց խորքային իմաստով ակնհայտ է, որ դիմակայությունը, պայքարը կամ մրցակցությունը մտել է բավական վճռորոշ մի փուլ, և այստեղ կողմերը, ըստ էության, մտադիր չեն գնալ սկզբունքային զիջումների:

Հարցը տվյալ պարագայում այն է, թե որոնք են այն սկզբունքային, հանգուցային կետերը, որոնց վրա Հայաստանի հետ իրենց հարաբերությունների հաստատուն բնույթը երկարաժամկետ կտրվածքով պատկերացնում են Արևմուտքն ու Ռուսաստանը: Այդ տեսանկյունից էլ պատկերը կարծես թե պարզ է՝ Արևմուտքի համար դրանք արժեքներն են, իսկ Ռուսաստանի համար՝ մահակը: Որևէ մեկը միամիտ չէ այնքան, որ արևմտյան նկրտումները համարի առավելապես բարոյամարդասիրական, իսկ Ռուսաստանինը՝ կայսերապաշտական: Բայց խնդիրը Հայաստանի համար այն է, թե որ կողմից է առաջարկվում այն, ինչ պետք է Հայաստանին, թե որ կողմն է Հայաստանին առաջարկում զարգացման առավել հուսալի, երկարաժամկետ, առավել արդյունավետ գործիքներ, տեխնոլոգիաներ, մոտեցումներ:

Հայաստանում, Արևմուտք և Ռուսաստան փոխհարաբերության և մրցակցության շուրջ դիսկուրսը տարվում է բոլորովին այլ հունով, նախապաշարումների, բարոյախրատական չափորոշիչների ծիրով: Մինչդեռ, Արևմուտքի և Ռուսաստանի միջև կոշտացող, սրվող, ավելի ու ավելի անզիջում դարձող պայքարը պարտադիր է դարձնում դիսկուրսի բովանդակության վերափոխումը, կամ դիսկուրսը ձևից բովանդակության վերածելու անհրաժեշտությունը: Միայն դրա շնորհիվ Հայաստանը կարող է առավելագույնը քաղել այդ մրցակցությունից: Բայց դրա համար էլ պետք է ոչ թե լարախաղացի սկզբունքով փորձել բավարարել Արևմուտքին և Ռուսաստանին, այլ կատարել հստակ ընտրություն, սահմանել առաջնահերթությունները և կայացնել սկզբունքային որոշումներ սեփական ճակատագրի վերաբերյալ, ամրագրել, թե ինչ գործիքներով ենք մենք կամենում աշխատել և կառուցել մեր պետության ապագան, և որտեղ են այդ գործիքները, որ կողմում: Ընդ որում՝ դա ամենևին չպետք է ենթադրի մյուսի մերժում: Խնդիրն ընդամենը սեփական ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնելն է, և աշխարհի հետ ըստ այդմ հարաբերություն կառուցելը: Այս իմաստով, Հայաստանի շուրջ զարգացումները մեր երկրի համար անխուսափելի են դարձնում այդ ընտրությունը, որոշումներ կայացնելու ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում