Ամերիկյան Van Halen ռոք խումբը մինչև 2012-ի վերջ բոլոր համերգները հետաձգել է: Խմբի պաշտոնական կայքում հաղորդվում է, որ պատճառը կիթառահար Էդդի Վան Հալենի առողջական վիճակն է:
Նրան արտակարգ վիրաբուժական միջամտության են ենթարկել դիվերտիկուլիտի (աղիքային հիվանդություն) սուր նոպայի պատճառով: Այլ վիրահատական միջամտություններ անհրաժեշտ չեն, սակայն 57-ամյա երաժշտին 4-6 ամիս է անհրաժեշտ լիարժեք վերականգնման համար:
Հան Վալենի հիվանդության պատճառով խումբը ստիպված է եղել հետաձգել հյուրախաղերը Ճապոնիայում, որոնք նախատեսված էին 2012-ի նոյեմբերին: Այլ աղբյուրների փոխանցմամբ՝ հետաձգվել է նաև համերգային շրջագայությունը Հյուսիսային Ամերիկա:
Նշենք, որ համերգային շրջագայության նպատակը աջակցությունն է A Different Kind Of Truth ալբոմին, որը վերջին 14 տարվա մեջ խմբի առաջին աշխատանքն է:











































