Դիզայներ Ջոն Գալյանոն, որը 2011-ին փարիզյան սրճարանում իրեն կտրուկ հակասեմիտական արտահայտություններ էր թույլ տվել, չի կորցնում իր հեղինակությունը վերականգնելու հույսը:
Դիզայները հեռացվել էր Dior-ի մոդայի տնից և կորցրել սեփական համանուն հագուստի արտադրության իրավունքը: Նա ստիպված էր թաքնվել հասարակական դժգոհության ալիքից, իսկ վերջերս զրկվեց Պատվո լեգեոնի շքանշանից:
Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Գալյանոն դատական հայց է ներկայացրել LVMH կորպորացիայի դեմ, որը տնօրինում է John Galliano ապրանքանիշի բաժնետոմսերի 91%-ը: Հայցով դիզայները պահանջել է 15 մլն եվրո:
Այս տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել, մանրամասներն էլ չեն բացահայտվում,- փոխանցում է Fashiontime-ը: Կա տեղեկություն, որ այս գործի լսումը նշանակված է 2013-ի փետրվարի 4-ին:








































