Thursday, 18 06 2026
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ

ԿԳՆ-ն դատարանում դեռ չի ապացուցել, թե ինչ խախտումներ է հայտնաբերել «Բրյուսովում» և ինչու է հեռացրել Զոլյանին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի կողմից ԿԳ նախարարի հրամանը վիճարկող դատաքննությամբ չորրորդ նիստը, որով կրկին դատարանը դեռ չի անցել դատաքննական փուլին: Զոլյանը, ինչպես հայտնի է, վիճարկում է իր լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ ԿԳՆ որոշումը:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտորին դատարանում ներկայացնող փաստաբան Լիանա Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այսօր դատարանում ներկայացրել են 2009-2012 թվականներին ստացված հրամանները, պատասխանող կողմը ներկայացրել է մի շարք փաստաթղթեր, սակայն քանի որ դատարանը դրանք դեռ ամբողջությամբ չի ուսումնասիրել, այսօր դատարանում հնչել են ընդամենը մի քանի հարցուպատասխաններ, որոնցով էլ եզրափակվել է նիստը և հետաձգվել մինչև սեպտեմբերի 11-ը:

Լիանա Գրիգորյանի խոսքով` պատասխանող կողմը դեռևս չի ապացուցել, թե ինչ իրավունքով է ստուգումներ անցկացրել համալսարանում և ինչ խախտումներ է հայտնաբերել, որի հիման վրա Զոլյանին ազատել են աշխատանքից: Դա, ըստ երևույթին, կպարզաբանվի արդեն դատաքննական փուլում:

Նշենք, որ Հայաստանի վարչական դատարանը հրաժարվել էր Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցն ընդունել, որում նա խնդրում էր չեղյալ համարել 2012թ. ապրիլի 6-ին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարած խիստ նկատողությունը: Նախկին ռեկտորը մտադիր է հետագայում այն վիճարկել Վճռաբեկ դատարանում, այնուհետև` Սահմանադրական և ՄԻԵԴ դատարաններում:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ` խիստ նկատողության տեսքով: Նկատողության պատճառն այն էր, որ Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի` իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան՝ Զոլյանը դիմել է դատարան: Առաջին նկատողությանը ապրիլի 17-ին հետևել է երկրորդը, այնուհետև նախարարի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում