Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

Երկու վատ լուր մեր տնտեսության համար` Վարդան Օսկանյանից. Facebook

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ամառային արձակուրդների ավարտը մեր տնտեսության համար երկու վատ լուրով է նշանավորվում՝ հարկերի բարձրացում և պետական պարտքի ավելացում:

«Եկամտային հարկի մասին» նոր օրենքով, որն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարից, հարկերն ավելանում են՝ անկախ այն բանից, թե ով ինչպես կմեկնաբանի:

Օրինակ՝ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար գործատուն 775 դրամ ավել հարկ պետք է վճարի: Թվում է, թե սա մեծ բան չէ, բայց հաշվի առնելով, որ կան գործատեղեր, որտեղ 50, 100 և ավելի աշխատողներ կան, սա տարեկան կտրվածքով շոշափելի գումար կկազմի գործատուի համար:

Սակայն խնդիրը դա չէ: Խնդիրը կառավարության մտածողությունն է: Կառավարության անդամները հարկի այդ հավելումը բացատրում են նոր օրենքով նախատեսված եկամտահարակի և սոցվճարումների համատեղ վճարման դեպքում ինչ-որ միջինացված թվերի կլորացման արդյունքում առաջացած պակասորդով: Հարց կառավարությանը՝ արդյոք հնարավոր չէ՞ր, որ այդ կլորացումը գոնե մի անգամ լիներ հօգուտ բիզնեսի, ինչը կարող էր հոգեբանական խթան լինել հատկապես այս օրերին, երբ տնտեսությունը ծանր վիճակում է և բիզնեսներին այդքան անհրաժեշտ են կառավարության նկատմամբ հավատը և վստահությունը: Բյուջեի համար այդ չնչին պակասորդը կառավարությունը կարող է(ր) բերել ստվերից:

Երկրորդ վատ լուրը. տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում՝ առանց որևէ լուրջ պարտք վերցնելու, արտաքին պետական պարտքն աճել է 5%-ով: Առավել մտահոգիչն այն է, որ կառավարության անդամները արդեն իրենց հարցազրույցներով և հայտարարություններով հասարակությանը նախապատրաստում են նոր պարտք վերցնելուն: Նոր պարտք ներգրավելու շուրջ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՀ-ի հետ: Առաջինից 0.8-1 մլրդ դոլար ներգրավելու, երկրորդից՝ մինչև 200 մլն դոլար:

Խոսում են նաև առկա պարտքի վերաֆինանսավորման մասին, որը ինչպես էլ մեկնաբանեն, ենթադրում է պարտքի բեռի ավելացում: Չմոռանանք նաև, որ երկար սպասված «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցումը նույնպես իրականացվելու է վարկային միջոցներով՝ Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվող 500 մլն դոլարով:

Այս տեմպերով Հայաստանի պետական պարտքը շուտով կարող է հատել ՀՆԱ-ի 50%-ի շեմը: Չնայած պարտքի տեսքով այս մեծ մուտքերին, տնտեսությունում 2009-ից ի վեր էական տեղաշարժեր չեն եղել, ընդհակառակը՝ ընկել է ժողովրդի կենսամակարդակը, աճել է աղքատությունը: Սա միակ ցուցիչն է այն բանի, որ կառավարությունը սխալ քաղաքականություն է վարում, որի մասին անընդհատ բարձրաձայնվում է, բայց կառավարությունը շարունակում է չլսելու տալ: Այնքան ժամանակ, որքան կառավարությունը չի փոխում երկրի զարգացման մասին իր մտածողությունը, Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը շարունակում է մնալ մշուշոտ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում