Saturday, 27 06 2026
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք

Հույս չունենք, որ պետությունը կլուծի մեր բնակության վայրի հարցը. սիրիահայ

Հույս չունենք, որ պետությունը կլուծի մեր բնակության վայրի հարցը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց չորս ամիս առաջ Հալեպից Հայաստան ժամանած սիրիահայ Գոհար Ադիլխանյանը, որին դեռևս չի հաջողվել լուծել իր բնակության վայրի հարցը: Նա տեղեկացրեց, որ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն է զանգահարել, փորձել ծանոթանալ հայաստանյան կյանքին ինտեգրման գործընթացին, կարիքներին:

Գոհար Ադիլխանյանի խոսքով` Հայկական Կարմիր խաչ ընկերությունը նաև կացարան տրամադրելու առաջարկով է հանդես եկել: «Կացարան ստանալու համար տեղ ցույց տվեցին շատ հեռու մի վայրում` Չարբախ թաղամասից շատ հեռու, սակայն նախապես մտածել էինք, թե նորմալ պայմաններ են, բայց ոչ: Շենքը նոր էր, բայց քաղաքից շատ կտրված` Չարբախից ահագին հեռու:

Դեռ բնակության վայրի լուծումը չկա, անորոշ վիճակում ենք, ամուսինս այնտեղ է, հիմա մայրիկիս տանն ենք ապրում ես և քույրիկիս ընտանիքը: Այստեղ մենք բնակարանի կարիք ունենք, կցանկանայինք թեկուզ մեկ սենյականոց բնակարան, որովհետև կացարանում ասում են, որ պետք է բնակվենք այլազգիների հետ: Բայց պետությունից հույս չկա, որ նման բան հնարավոր է»,- ասաց Գոհար Ադիլխանյանը` շարունակելով, որ իր ընտանիքի ունեցվածքը Հալեպում չեն կարողանում վաճառել, որ այստեղ բնակարան գնեն, բոլոր սիրիահայերն այսօր այս վիճակում են: Ըստ նրա` Հալեպում իրենց ունեցվածքը գնահատվում է չափազանց էժան, և դրանով հնարավոր չէ բնակարան գնել Հայաստանում:

Նա նշեց, որ անորոշ վիճակում են և չգիտեն, թե ում, որ կազմակերպությանը կարող են դիմել ու լուծել իրենց բնակության վայրի հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում