«Լիբանանի ձայն» ռադիոկայանը հաղորդել է, որ երեկ թույլ չեն տվել Լիբանանի տարածք մուտք գործել Մուամար Քադաֆիի ընտանիքի անդամներին, այդ թվում՝ Քադաֆիի որդու` Հանիբալ Քադաֆիի կնոջը, որն ունի Լիբանանի քաղաքացիություն:
Տրիպոլիից թռած ռեակտիվ ինքնաթիռը վայրէջքի թույլտվություն է խնդրել Բեյրութի՝ Ռաֆիկ Հարիրիի անունը կրող օդանավակայանում: Լիբանանի իշխանությունները պահանջել են ներկայացնել, թե ովքեր են գտնվում օդանավում: Երբ պահանջը մերժվել է, ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել: