Բելառուսական փայտամշակման «Պինսկդրև» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Լորան Արինիչը, որը մեղադրվում է իր ձեռնարկություններից մեկում պայթյունի համար, ինչի հետևանքով մահացել էր 14 մարդ, ձերբակալվել է Լեհաստանում: Այս մասին նշված է լեհական ոստիկանության կայքում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Պինսկդրևի» նախկին ղեկավարը տուն է վարձակալել լեհական Ռադոմա քաղաքից ոչ հեռու: Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցուցաբերել:
Ներկայում որոշվում է նրա արտահանձնման հարցը Բելառուսին: Տղամարդու նկատմամբ հետախուզություն էր հայտարարվել 2011 թ. օգոստոսի 23-ից:
Հետաքննության տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել սարքավորումների շահագործման կանոնները խախտելու պատճառով:
Արինիչի նկատմամբ գործ էր հարուցվել ծառայողական պարտականությունները չարաշահելու փաստով: