Friday, 19 06 2026
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի

ՀՅԴ-ն արտակարգ ժողով է անելու` առաջնայինը սկզբունքներն են. մամուլ

Առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր միասնական թեկնածուով հանդես գալու, ինչպես նաև վարչապետի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցերին երեկ պատասխանել է Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանր:

– Պարոն Մինասյան, մի քանի ամիս առաջ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուսաամյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ առաջիկա նախագահական ընտրություններում հնարավոր է պայմանավորվել ընդդիմադիր միասնական թեկնածուի շուրջ, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայնության գան մի քանի սկզբունքների շուրջ: Այդ հարցով որոշակի առաջընթաց կա՞, քաղաքական մյուս ուժերի հետ քննարկումներ եղե՞լ են: Կարո՞ղ է լինել միասնական թեկնածու, թե` ոչ:

– Այս պահի դրությամբ պահպանվում է այն, ինչ ասել է Արմեն Ռուստամյանը, մեզ համար առաջնակարգը գաղափարն ու սկզբունքն է, իսկ անձը, միասնական թեկնածուն ստորադասվում է այս մոտեցմանը, այլ կերպ ասած, մենք կոնկրետ անձի խնդիր չենք դնում: Եվ եթե լինի մի այնպիսի սկզբունք, որը կբերի քաղաքական դաշտի, հասարակական ակտիվ հատվածի և քաղաքացիների մի զգալի հատվածի պաշտպանությանը այդ գաղափարներին, կարծում եմ, միասնական թեկնածուի հարց կարող է քննարկվել, մանավանդ որ անձից կախված է լինելու անցումային փուլում մի շարք գործողությունների նախաձեռնումը, այդ թվում` և’ սահմանադրական փոփոխությունների, և’ օրենսդրական, և’ նաև կամքի դրսևորումը, որը պայմանավորված է լինելու ընտրությունների ազատ անցկացման մոտեցումը որդեգրելով:

– Այսինքն, կշարունակվե՞ն այդ հարցի շուրջ քննարկումները:

– Կարծում եմ` այո, և ոչ միայն քննարկումներ, նաև լայն համագործակցության առաջարկ` բացառելով որևէ կոնկրետ անձի մասին անընդհատ խոսելը: Կարծում եմ, բոլոր քաղաքական ակտիվ տարրերը նույնպես այդպիսի ցանկություն ունեն, որ առաջնահերթ քննարկվի ոչ թե անձը, այլ գաղափարը և մոտեցումները, որովհետև երբ մենք անձին ենք բերում առաջին պլան, կորցնում ենք համախմբման իրական հնարավորությունը: Մինչդեռ, եթե սկզբում գաղափարն ու մոտեցումը առաջ բերենք և այնուհետև քննարկենք անձը` այդ գաղափարի ներքո, կարծում եմ, շատ ավելի մեծ հնարավորություն կունենանք միասնական թեկնածու ձևավորելու հարցում: Այս պահին, կարծում եմ, այդպիսի թեկնածուի հնարավորությունը պահպանվում է ընդդիմադիր դաշտում, չի բացառվում նաև, որ իշխանական հատվածից էլ լինեն ուժեր, ներկայացուցիչներ, ովքեր ևս այդ գաղափարները կարող են ընդունել և փորձել քննարկման առարկա դարձնել իրենց մոտեցումները:

– Իշխանական հատվածից ո՞ւմ նկատի անեք:

– Բոլոր այն ուժերին, ովքեր թե’ փաստացի իշխանություն են և թե’ նաև պաշտպանում են իշխանության գործողությունները:

– Իսկ ԲՀԿ-ն կարո՞ղ է ընդգրկվել այդ համագործակցության մեջ:

– Եթե ԲՀԿ-ն ընդունի այդ մոտեցումները և գնա Հայաստանի կառավարման համակարգը փոխելու, ի վերջո, վարչատարածքային նոր բաժանում իրականացնելու, ընտրական գործընթացը ակտիվ և արդար հիմքի վրա դնելու, ինչու չէ` նաև քաղաքական ընդդիմությանը իշխանությունների վերահսկողության լծակներ տրամադրելու ուղղությամբ, կարծում եմ` այո:

– Այսօր Աժ նախկին պատգամավորներից մեկը հայտարարել է, որ ամբողջ ամառ քաղաքական ուժերի միջև քննարկումներ են ընթացել նախագահական ընտրությունների թեմայով, առաջիկայում էլ շարունակվելու են: ՀՅԴ-ն մասնակցե՞լ է նման քննարկումների, տեղյա՞կ եք, ինչի մասին է խոսքը:

– Կարծում եմ, եթե այդպիսի առանձին քննարկումներ եղել են, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև ի վերջո կա ձևաչափ, կա հստակ մեխանիզմ, որը նախատեսում է այդպիսի քննարկումը, և դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն է արվում: Դեռ հայտարարություններ կուսակցությունների մակարդակով չկան արված, և պետք է ընդունել, որ չկա նաև այդպիսի գործողություն:

– Իսկ ՀՅԴ-ն այս ընթացքում քննարկե՞լ է սեփական թեկնածուով հանդես գալու հարցը, և ո՞վ կարող է լինել այդ թեկնածուն: Ավելի հավանական է, որ սեփական թեկնածուով հանդես գա՞ք, թե՞ սատարեք մեկ այլ ուժի թեկնածուի:

– Ինչպես հայտնի է, ՀՅԴ Գերագույն ժողովից հետո կգումարվի արտակարգ ևս մեկ ժողով, որի ժամանակ կքննարկվեն մեր աշխատանքի ընթացքն ու արդյունքները, որոնք շարունակվել են ձեռնարկվել այս ընթացքում, և որտեղ կորոշվեն միասնական թեկնածուի, ՀՅԴ թեկնածուի հարցերը:

– Ե՞րբ է նախատեսված ժողովը:

– Դեռևս հստակ ժամկետ չկա նախատեսված:

– Նախորդ գումարման Աժ-ում դաշնակցությունը կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծ էր ներկայացրել: Հնարավո՞ր է, որ այս անգամ ևս նման նախաձեռնությամբ հանդես գաք:

– Քանի որ առաջիկայում նախագահական ընտրություններն են, հավանաբար, կառավարությանն անվստահություն հայտնելու խնդիրը ներկայումս հրատապության այդ կարգը չունի, բայց մյուս կողմից` չի բացառվում, որ ցանկացած ժամանակ, օգտվելով Աժ կանոնակարգով ընձեռված հնարավորությունից, մենք կարող ենք հանդես գալ համանման հարցապնդումներով, այնուհետև ներկայացնենք նաև որոշման համապատասխան նախագիծ: Բայց այս պահին մեր ծրագրային մոտեցումներում դեռևս չկա այդպիսի խնդիր:

– Քաղաքական կուլիսներում անընդհատ խոսվում է վարչապետի փոփոխության մասին, և այդ նույն շրջանակները վստահեցնում են, որ 2001 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության ժամանակ լուրջ սրացումներ կլինեն Աժ-ում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հաշվետվության հաստատման ժամանակ խորհրդարանական 4 ուժեր` Կոնգրեսը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», կարողանան հասնել այդ հաշվետվության տապալմանը, ինչը ենթադրում է կառավարության անվստահության հարց դնել:

– Այս պահին ակնհայտ է, որ ինչպես նախորդ տարիների բյուջեները, այս բյուջեն նույնպես չի փայլում իր կատարողական վարպետությամբ, և բնական է` սա կարող է բերել որոշակի սրացումների: Բայց այնպիսի հետևանքներ, որոնք կարող են հանգեցնել կառավարությանն անվստահություն հայտնելուն կամ կառավարությունը ցրելուն, այս պահին, ցավոք, չեմ տեսնում: Այլ բան, որ կատարողականի հաշվետվությունը ևս մեկ առիթ է, որպեսզի հնարավորինս բացահայտվեն ներկա կառավարության թույլ կողմերը, և եթե նույնիսկ դա չհանգեցնի կառավարության հրաժարականին, ապա առնվազն որոշակի ճշգրտումների հնարավորություն պետք է տա կառավարության գործունեության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում